-
Հավաքեք *133#, ընտրեք Ինձ հետ զանգիր, Լիցքավորիր իմ հաշիվը ծառայություններից մեկը, այնուհետև միջազգային կոդով մուտքագրեք այն համարը, որին ցանկանում եք ուղարկել հարցումը (օրինակ` 374YY XXXXXX) և հաստատեք:
Ինձ հետ զանգահարիր հարցումը կարող եք ուղարկել Հայաստանի ցանկացած շարժական հեռախոսակապի բաժանորդի:
Լիցքավորիր իմ հաշիվը հարցումը կարող եք ուղարկել միայն Ucom-ի շարժական հեռախոսակապի բաժանորդներին:
Իսկ երբ հաշիվը սպառվել է, բայց պետք է շտապ զանգահարել կամ SMS ուղարկել, հավաքեք *133# և ընտրեք Շտապ օգնություն ծառայությունը: Այս ծառայությունից առաջին անգամ կարող եք օգտվել միայն, եթե վերջին 6 ամսվա ընթացքում կատարել եք նվազագույնը 500 դրամի միանվագ լիցքավորում: Հետագայում կարող եք կրկին օգտվել այս ծառայությունից հաշիվը 500 դրամով լիցքավորելուց հետո միայն: