-webp(75).png?token=88107e88ebc5db0080731c9c5547c0ca)
Միջազգային Զանգեր
country | fixed network | mobile network |
-webp(75)-o(png).webp?token=04cab3c46eaa6fc9ce0b33e702d12ef8)
call packages title1
Ucom-ում վայելեք միջազգային զանգերի բարձր որակն ու մատչելի սակագներն առանց հավելյալ կոդերի: Պարզապես հավաքեք տվյալ երկրի կոդն ու հեռախոսահամարը: Եթե հաճախ եք կատարում միջազգային զանգեր, կարող եք ակտիվացնել միջազգային րոպեների փաթեթներ և զանգահարել ԱՄՆ, Կանադա, Սիրիա և Եվրոպական մի շարք երկրներ էլ ավելի մատչելի սակագներով:
Միջազգային րոպեների փաթեթներ
Եթե Դուք Ucom Կանխավճարային, Հետվճարային, Ամսական, Բիզնես կամ U!Box բաժանորդ եք, ապա կարող եք ակտիվացնել Միջազգային րոպեների փաթեթներ և զանգահարել Ձեր նախընտրած ուղղությամբ ավելի մատչելի սակագներով։
Միջազգային րոպեների փաթեթները գանձվում են ըստ վայրկյանների: Եթե զրույցի ընթացքում Ձեր ակտիվացրած փաթեթը սպառվի, զանգը չի ընդհատվի, և գումարի գանձումը կկատարվի հաշվեկշռից:
Դուք միաժամանակ կարող եք ձեռք բերել մինչև 3 րոպեների փաթեթներ: Փաթեթները չեք կարող օգտագործել միջազգային պրեմիում համարներին զանգեր կատարելու համար:
* Եվրոպա փաթեթի մեջ մտնող երկրներն են՝ Ավստրիա, Դանիա, Իսպանիա, Լեհաստան, Կիպրոս, Հունաստան, Հունգարիա, Միացյալ Թագավորություն, Նորվեգիա, Չեխիա, Ֆինլանդիա:
Միջազգային Տեսազանգի ծառայությունն աշխատում է թեստային ռեժիմով: Ծառայությունից օգտվելու արժեքն է 2 000 դրամ/րոպե:
Միջազգային Պրեմիում և արբանյակային կապի համարներին զանգելիս գործում է 3000 դրամ/րոպե սակագինը: Արբանյակային կապ ապահովում են Այսատ, Գլոբալսթար, Էլսակոմ, Էմսատ, Թելենոր, Թելստրա, Թուրայա, Ինդոսատ, Ինմարսատ, Իրիդիում, Ռուսաստան-Արբանյակ, Օն Էյր, Օպտուս միջազգային օպերատորները: