-webp(75).png?token=88107e88ebc5db0080731c9c5547c0ca)

eSIM-ը թվային SIM քարտ է, որը ներդրվում է սմարթֆոնի մեջ QR կոդը սքանավորելու միջոցով և չի պահանջում ֆիզիկական SIM քարտի տեղադրում: Այն թույլ է տալիս միանալ շարժական ցանցին և ակտիվացնել օպերատորի ծառայությունները հեռավար եղանակով՝ առանց ֆիզիկական քարտ փոխելու: eSIM-ը հնարավորություն է տալիս միաժամանակ օգտագործել մի քանի քարտ և ավելի հեշտ անցում կատարել նրանց միջև:

Ucom-ում Դուք կարող եք օգտագործել Ձեր iPhone-ը երկու SIM քարտով միաժամանակ:
Անհրաժեշտ է պարզապես այցելել Ucom-ի ցանկացած սպասարկման կենտրոն և ակտիվացնել էլեկտրոնային SIM քարտ՝ eSIM:
Ձեր ներկայիս ֆիզիկական SIM քարտը eSIM-ով փոխարինելու համար անհրաժեշտ է անձնագրով մոտենալ Ucom-ի ցանկացած սպասարկման կենտրոն։
-
iPhone XR, XS, XS Max, որոնք աշխատում են iOS 13.0 և ավելի թարմ օպերացիոն համակարգով,
iPhone 11/12/13/14, 11/12/13/14 Pro, 11/12/13/14 Pro Max, 12/13 mini, SE (2020), որոնք աշխատում են iOS-ի ցանկացած տարբերակով, -
Samsung Galaxy S20, S20+, S20 Ultra; S21/S22 5G, S21+/S22+ 5G, S21/S22 Ultra 5G; Note 20, Note 20 Ultra; Fold 1/2/3; Z Flip 1/2/3/4
-
Pixel 3a, 3a XL; 4, 4 XL, 4a, 4a(5G); 5, 5a; 6, 6 Pro
-
Huawei P40, P40 Pro

- համոզվեք, որ ունեք ինտերնետ հասանելիություն,
- սմարթֆոնի «Կարգավորումներ» բաժնից մուտք գործեք շարժական կապի կարգավորումներ,
- սեղմեք «Ավելացնել SIM/eSIM»,
- սքանավորեք Ucom սպասարկման կենտրոնից ձեռք բերած QR կոդը և հետևեք հրահանգներին