• UcomPremier

    UcomPremier նախագիծը ժամանակավորապես դադարեցված է՝ բարեփոխումների նպատակով: Հետևեք մեր նորություններին հետագա թարմացումներին ծանոթանալու համար:

    UcomPremier ծրագրի նպատակն է բացառիկ ուշադրության արժանացնել մեր ամենահավատարիմ բաժանորդներին, ովքեր ավելի քան 12 ամիս եղել են Ucom-ի հետ` մշտապես օգտվելով ընկերության ֆիքսված կամ շարժական կապի ծառայություններից:

     

    UcomPremier բաժանորդներն ստանում են մի շարք առավելություններ Ucom-ի ծառայություններից և սպասարկումից օգտվելիս, ինչպես նաև հնարավորություն են ստանում օգտվելու մեր գործընկերների կողմից առաջարկվող մի շարք բացառիկ առաջարկներից:

  • Ucom ծառայություն 2 ամիս անվճար

    Միացե՛ք Ucom-ի շարժական կապի Ունիվերսալ/Ունիվերսալ Պլյուս 2900, 5500, 8000, 12 500 կամ ֆիքսված կապի uMix XS, S, M, L ծառայություններից որևէ մեկին և 2 ամիս օգտվեք ծառայությունից առանց ամսավճարի։

    Այս հնարավորությունից կօգտվեն 2021թ.-ի ընթացքում UcomPremier կարգավիճակ ստացած բոլոր բաժանորդները: Առաջարկից օգտվելու համար Դուք կստանաք հատուկ կտրոն, որն ի դեպ կարող եք նվիրել նաև Ձեր մտերիմներից որևէ մեկին, ով ևս կօգտվի հատուկ առաջարկից նույն պայմաններով:

    Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է կտրոնը և Ձեր անձնագիրը ներկայացնել Երևանում՝ Հյուսիսային պողոտա 1/2 հասցեում գործող Ucom սպասարկման կենտրոն, մարզերում՝ Ucom-ի ցանկացած սպասարկման կենտրոն:

    Առաջարկը գործում է մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը։

    Կտրոնը կորցնելու դեպքում ենթակա չէ վերականգնման:

  • UcomPremier առավելությունները

    UcomPremier-ն ստեղծելիս մենք ոգեշնչվել ենք 3 ցանկությամբ. արժանացնել Ձեզ բացառիկ ուշադրության, փոխել կատարելության մասին Ձեր պատկերացումները և վստահեցնել Ձեզ, որ Դուք ստանում եք լավագույնը:
    UcomPremier-ի հետ Դուք կվայելեք արտոնություններ թե՛ շարժական հեռախոսակապի, թե՛ ֆիքսված ծառայություններից օգտվելիս.
     

  • Անհրաժեշտ պայմաններ և սակագներ

    UcomPremier-ի արտոնություններից անվճար կարող են օգտվել.

    Շարժական հեռախոսակապի բաժանորդները, ովքեր ունեն 12 500 դրամ և ավելի ամսական օգտագործում վերջին 12 ամսում: Ամսական օգտագործումը չի ներառում հեռախոսի կամ պլանշետի համար վճարված ամսական գումարները:

    Ֆիքսված ծառայությունների բաժանորդները, ովքեր ունեն 28 000 դրամ և ավելի ամսական օգտագործում վերջին 12 ամսում, իսկ ծառայության կասեցված օրերի գումարը չի գերազանցում 30 օրը:

     

    UcomPremier բաժանորդներն ընտրվում են եռամսյակը մեկ՝ հաշվի առնելով վերջին 12 ամիսների օգտագործումը: Կարգավիճակն ունի մեկ տարվա ժամկետ: Ծրագրին մասնակցում են միայն ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդները:

    UcomPremier ծառայության բոլոր արտոնություններից կարող եք օգտվել նաև՝ տարեկան վճարելով ընդամենը 50 000 դրամ:

  • UcomPremier գործընկերներ

    Մենք փորձում ենք կռահել, թե ինչն է Ձեզ համար իսկապես կարևոր, ուստի խնամքով ընտրել ենք վստահելի և իրենց ոլորտում լավագույնը համարվող գործընկերներ: Մեր բացառիկ գործընկերային հարաբերությունների շնորհիվ՝ Դուք՝ որպես UcomPremier հաճախորդ, մշտապես կօգտվեք նրանց լավագույն առաջարկներից և պայմաններից: