-webp(75).png?token=88107e88ebc5db0080731c9c5547c0ca)
-
Դուք կարող եք գումար փոխանցել Ձեր ընկերներին 3 տարբեր եղանակներով: Ներկայացված տարբերակներից ընտրեք Ձեզ ամենահարմարը.
- Պարզապես հավաքեք *122# և հետևեք ծառայության մենյուի հրահանգներին, որոնք կառաջարկեն անել հետևյալը.
- մուտքագրել այն բաժանորդի հեռախոսահամարը, ում ցանկանում եք փոխանցել գումարը
- մուտքագրել փոխանցվող գումարի չափը
- հաստատել գործարքը
- Հավաքեք *122* գումարը ստացողի հեռախոսի համարը * գումարի չափը # և սեղմեք զանգի կոճակը:
- Ուղարկեք SMS 122 կարճ համարին , որի մեջ պետք է նշել «ստացողի Ucom շարժական կապի հեռախոսահամարը [բացատ] փոխանցվող գումարը »:
Փոխանցվող գումարը պետք է լինի ամբողջական թիվ: Գումարը հնարավոր է փոխանցել միայն ՀՀ դրամով:Խնդրում ենք նկատի ունենալ, որ Դուք չեք կարողանա մեկ այլ բաժանորդի հաշվեկշռին գումար փոխանցել այն կանխավճարներից, որոնք արել եք.
- Ոսկե և Պլատինե համարների համար հատուկ առաջարկի շրջանակներում
- հեռախոս ձեռք բերելու համար որպես կանխավճար կատարված լիցքավորման գումարից
Եթե դուք Դելֆին, Պանտերա, Թիթեռ, Առյուծ կամ Ucom Բիզնես բաժանորդ եք, ապա կարող եք ամբողջությամբ փոխանցել Ձեր հաշվեկշռին կամ (Ucom Բիզնեսի դեպքում) անհատական ենթահաշվին առկա գումարը:
Գումարի փոխանցումից հետո կստանաք գործողության բարեհաջող ավարտը հաստատող SMS-հաղորդագրություն:
Մեկ օրվա ընթացքում Դուք կարող եք կատարել մինչև 5 և ստանալ մինչև 3 փոխանցում:
Ծառայությունից օգտվելուց հետո Ucom Կանխավճարային ծառայության բաժանորդների հաշվեկշռին պետք է մնա առնվազն 300 դրամ:
Գումարի փոխանցում ծառայության մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
-
Զանգի արգելափակում ծառայությունը կարող եք ակտիվացնել` փոխելով Ձեր հեռախոսի կարգավորումները:
-
Փակ համար ծառայությունը կարող եք ակտիվացնել հավաքելով` *126# :
Եթե դուք ցանկանում եք Ձեր համարն անտեսանելի դարձնել միայն մեկ անգամ, հավաքեք #31#0YYXXXXXX, 0YYXXXXXX-ն այն հեռախոսահամարն է, ում զանգում եք: