-webp(75).png?token=88107e88ebc5db0080731c9c5547c0ca)
*uGo 4000 և uGo Super 6500 սակագնային պլանների գերարագ ԳԲ-ները սպառելուց հետո Դուք կշարունակեք օգտվել ինտերնետից, քանի որ ավտոմատ կակտիվանա Extra 10 ԳԲ փաթեթը։
Հավելյալ ինտերնետի ծավալ | Վավերականության ժամկետ | Գին |
10 ԳԲ | 7 օր | 1000 Դ |
Extra 10 GB փաթեթի ներառումները սպառելուց կամ վավերականության ժամկետի ավարտից հետո այն ավտոմատ կվերաակտիվանա։ Փաթեթն ավտոմատ վերաակտիվանում է այնքան, քանի դեռ չեք ստացել հաջորդ ամսվա ներառումները կամ հատել բացասական հաշվեկշռի սահմանաչափը։ Ակտիվացած փաթեթի մնացորդը կշարունակեք օգտագործել նույնիսկ եթե հաջորդ ամսվա ներառումներն արդեն ստացել եք:
Եթե դեռ չեք օգտվում Extra 10 GB փաթեթից ապա կարող եք միացնել այն ուղարկելով “START” բառը 111 համարին կամ հավաքելով *111*4#
Փաթեթի վերաակտիվացումը դադարեցնելու համար ուղարկեք “STOP” բառր 111 համարին կամ հավաքեք *111*0#
uGo4000 , uGo Super 6500 և uGo Super 7500 սակագնային պալններից մեկին 18 ամսով բաժանորդագրվելու դեպքում uFi LTE MW45V/uFi TP-Link M7000 մոդեմը կարող եք ձեռք բերել 1 դրամով: Ժամկետից շուտ պայմանագիրը լուծվելու դեպքում բաժանորդը պարտավոր է վճարել սարքի գինը՝ 39 000 ՀՀ դրամ:
SMS-ի արժեքը դեպի տեղական բոլոր ցանցեր 15 դրամ է, իսկ միջազգային ուղղություններով՝ 20 դրամ:
Եթե Դուք արդեն օգտվում եք «Հավելյալ ծավալով ինտերնետ» (12 ամիս պարտավորություն) առաջարկից և ցանկանում եք ձեռք բերել Wi-Fi մոդեմ, ապա կարող եք կնքել 18 ամսով պարտավորություն և գնել այն ընդամենը 1 դրամով, առանց «Հավելյալ ծավալով ինտերնետ» առաջարկի հրաժարագինը վճարելու: Այդ դեպքում մինչև սարքի պարտավորության ավարտը կշարունակեք ստանալ շատ ներառումներ՝ համաձայն սարքի դիմաց պարտավորության պայմանների:
Ամեն ամիս անհրաժեշտ է կատարել վճարում մինչև ընթացիկ ամսվա 20-ը ներառյալ: Վճարման ենթակա գումարն ստուգելու համար ուղարկե՛ք դատարկ SMS 133 համարին կամ հավաքեք *133*11# և մուտքագրեք ինտերնետի հեռախոսահամարը Ucom-ի շարժական հեռախոսակապի ցանկացած համարից:
*Եթե 1 ամսվա ընթացքում Ձեր սպառած ինտերնետի ծավալը գերազանցի 200 ԳԲ-ը, Ucom-ն իրավունք ունի ինտերնետի առավելագույն արագությունը սահմանել մինչև1 Մբ/վ՝ ցանցը չծանրաբեռնելու համար։
Սարքի դիմաց պարտավորության ժամկետի ավարտից հետո կարող եք շարունակել ստանալ ինտերնետի նույն ծավալը՝ միանալով «Հավելյալ ծավալով ինտերնետ» առաջարկին 12 ամիս ժամկետով։ Ընդ որում, առաջարկին կարող եք միանալ նաև նախքան սարքի դիմաց պարտավորության ժամկետի ավարտը: Այդ դեպքում առաջարկն ուժի մեջ է մտնում պարտավորության ժամկետի ավարտից հետո, եթե Դուք նախքան վերջինիս ուժի մտնելը չեք դադարեցրել այն: Համաձայնագրի ժամկետի ընթացքում ծառայությունը վաղաժամ կասեցնելու, ծառայությունից հրաժարվելու կամ կանխավճարային ինտերնետ ծառայությանն անցնելու դեպքում անհրաժեշտ է վճարել հրաժարագին 15 000 դրամի չափով: Առաջարկի համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվում է յուրաքանչյուր 12 ամիսը մեկ, քանի դեռ Դուք չեք ապաակտիվացրել այն նախքան հերթական ժամկետի ուժի մեջ մտնելը: Այդ դեպքում Դուք ապաակտիվացնում եք համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգման հնարավորությունն առանց հրաժարագին վճարելու:
«Հավելյալ ծավալով ինտերնետ» համաձայնագրի գործողության ժամկետի ավարտից հետո այն կրկին երկարաձգվում է ևս 12 ամիս ժամկետով, քանի դեռ Դուք չէք դադարեցրել Համաձայնագրի ավտոմատ երկարաձգման հնարավորությունը: Համաձայանգրի գործողության ժամկետում ծառայությունը վաղաժամ կասեցնելու, ծառայությունից հրաժարվելու կամ կանխավճարային ինտերնետ ծառայությանն անցնելու դեպքում անհրաժեշտ է վճարել հրաժարագին 15 000 դրամի չափով:
Ավտոմատ վերակնքումից հետո 30 օրվա ընթացքում դուք կարող եք հրաժարվել «Հավելյալ ծավալով ինտերնետ» առաջարկից առանց հրաժարագինը մուծելու։
Բացասական հաշվեկշիռ
Բացասական հաշվեկշռի միջոցով Դուք կարող եք ակտիվացնել վճարովի ծառայություններ և ուղարկել կարճ հաղորդագրություններ: Բացասական հաշվեկշռից կարող եք օգտվել Ձեր բաժանորդագրությունից 15 օր հետո: U!Go 2500 և U!Go 3500 սակագնային պլանների համար բացասական հաշվեկշիռը 5000 դրամ է, իսկ U!Go 5500 և U!Go 12500-ի համար 10000 դրամ:
Անհրաժեշտության դեպքում կարող եք նվազեցնել Ձեր սակագնային պլանով սահմանված բացասական հաշվեկշիռը մինչև 500 դրամ` զանգահարելով 444 կամ այցելելով Ucom-ի ցանկացած սպասարկման կենտրոն:
Բաժանորդային պայմանագիրը կնքվում է անժամկետ` uGo-ին 18 ամսով բաժանորդագրվելու պարտավորությամբ: Այդ պարտավորությունը համարվում է կատարված, եթե բաժանորդը վճարել է 18 ամիսների ամսավճարները (այդ թվում վճարումները սահմանված ժամկետում չկատարելու համար տուգանքը, եթե առկա է):
18 ամսով բաժանորդագրվելու պարտավորությունն ավարտվում է 18-րդ ամսավճարը վճարելու օրը: Օրինակ, եթե բաժանորդագրվել եք 2020թ. հոկտեմբերի 5-ին և ամեն ամիս պարտաճանաչ վճարել եք ինչպես Ձեր ամսավճարը, այնպես էլ բացասական հաշվեկշռից օգտագործված ծառայությունների համար, ապա պարտավորությունն ավարտվում է 2022թ. ապրիլ ամսում կատարված վճարումով:
Պարտավորության ժամկետի հաշվարկի մեջ ներառվում են տվյալ պարտավորության համաձայնագրի կնքման առաջին ամիսն ամբողջությամբ և հաջորդող ամիսները, որոնց ընթացքում Ձեր սակագնային պլանին համապատասխանող բոլոր ծառայությունների դիմաց գանձվել է Ձեր ընթացիկ սակագնային պլանի ամսավճարի կեսից ավելի գումար:
18-ամսյա ժամկետը լրանալուց հետո բաժանորդագրությունը շարունակվում է, եթե բաժանորդն այն չի դադարեցնում` այցելելով Ucom-ի սպասարկան կենտրոն:
Մարտի 11-ից շարժական ինտերնետի համարից դեպի արտերկիր SMS ուղարկելու հնարավորությունը կարգելափակվի: Շարունակեք ուղարկել SMS դեպի տեղական ցանցեր:
Միացե՛ք uDrift սակագնային պլանին, և ստացեք հնարավորություն ակտիվացնելու փաթեթը միայն այն ամիսներին, երբ սովորականից շատ ինտերնետի կարիք ունեք:
Ներառումները սպառելուց կամ վավերականության ժամկետի ավարտից հետո Ձեր հաշվին բավարար գումարի առկայության դեպքում փաթեթն ավտոմատ կվերաակտիվանա։
uDrift սակագնային պլանի շրջանակներում Դուք կարող եք նաև ուղարկել SMS-ներ տեղական բոլոր ցանցեր՝ 15 դրամ/SMS, իսկ միջազգային ցանցեր` 20 դրամ/SMS սակագնով: Անհրաժեշտ է պարզապես հաշվին ունենալ բավարար գումար:
uDrift-ի բաժանորդները չեն կարող օգտվել Եվս Մեկ Անգամ, Արագ վերբեռնում, Գիշերային ինտերնետ, Kaspersky Anti-Virus և Kaspersky Internet Security ծառայություններից:
Մարտի 11-ից շարժական ինտերնետի համարից դեպի արտերկիր SMS ուղարկելու հնարավորությունը կարգելափակվի: Շարունակեք ուղարկել SMS դեպի տեղական ցանցեր:
Գերարագ ինտերնետն սպառելուց հետո ներբեռնման արագությունը կդառնա՝ 64 կբ/վ, իսկ վերբեռնման արագությունը՝ 64 կբ/վ:
Օրավարձը Ձեր հաշվից կգանձվի տվյալ օրն առաջին անգամ ինտերնետ մուտք գործելու պահին: Դուք կկարողանաք օգտվել ինտերնետից մինչև տվյալ օրվա 23:59:59:
Եթե ցանկանում եք ավելի շատ գերարագ ինտերնետի ծավալ առավել երկար ժամկետով, պարզապես ակտիվացրեք գերարագ ինտերնետի փաթեթներ` Ձեր մոդեմի ինտերֆեյսից ուղարկելով SMS 111 համարին համապատասխանաբար 1GB կամ 4GB կամ 8GB բովանդակությամբ:
գերարագ ինտերնետի փաթեթներ |
1 000 Դ 1 ԳԲ |
2 000 Դ 4 ԳԲ |
3 000 Դ 8 ԳԲ |
անսահմանափակ ինտերնետ |
↓ մինչև 64 Կբ/վ
↑ մինչև 8 Կբ/վ |
||
վավերականության ժամկետ |
7 օր |
15 օր |
30 օր |
Դուք կարող եք նաև կարճ հաղորդագրություն ուղարկել տեղական բոլոր համարներին` 15 դրամ/SMS, իսկ միջազգային համարներին` 20 դրամ/SMS սակագնով: Անհրաժեշտ է պարզապես հաշվին ունենալ բավարար գումար:
uDaily SIM քարտը կարող եք ձեռք բերել Ucom-ի ցանկացած սպասարկման սրահում: Պարզապես ընտրեք գերարագ ինտերնետի 3 փաթեթներից այն մեկը, որն առավել համապատասխան է օգտագործման Ձեր պահանջներին: Որքան մեծ լինի Ձեր ընտրած փաթեթը, այնքան մեծ կլինի գերարագ ինտերնետի ծավալը, և երկար` փաթեթի վավերականության ժամկետը: Մինչև գերարագ ինտերնետի փաթեթի վավերականության ժամկետի ավարտը համապատասխան ներառումները սպառելուց հետո Դուք կշարունակեք օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 64 Կբ/վ արագությամբ մինչև տվյալ օրվա 23:59:59: Իսկ հաջորդ օրվանից սկսած կարող եք նորից միանալ uDaily կանխավճարային փաթեթի օրական տարբերակին՝ հաշվին ունենալով բավարար գումար:Փաթեթի վավերականության ժամկետի ավարտից հետո գերարագ ինտերնետի չօգտագործված ծավալը կզրոյացվի:
Գերարագ ինտերնետի փաթեթի վավերականության ժամկետի ընթացքում նոր փաթեթ ձեռք բերելու դեպքում փաթեթների վավերականության ժամկետները չեն գումարվում, այլ հաշվարկվում են առանձին` սկսած յուրաքանչյուրի ձեռքբերման պահից:
uDaily առաջարկի բաժանորդները չեն կարող օգտվել Եվս Մեկ Անգամ, Արագ վերբեռնում, Գիշերային ինտերնետ, Kaspersky Anti-Virus և Kaspersky Internet Security ծառայություններից:
uDaily-ն նաև շատ հարմար առաջարկ է զբոսաշրջիկների համար, ովքեր կարող են օգտագործել ինտերնետ այնքան, որքան կցանկանան:
Մարտի 11-ից շարժական ինտերնետի համարից դեպի արտերկիր SMS ուղարկելու հնարավորությունը կարգելափակվի: Շարունակեք ուղարկել SMS դեպի տեղական ցանցեր:
Լիցքավորում կատարելիս լիցքավորման քարտի ակտիվ շրջանը կգումարվի քարտի ընթացիկ ակտիվ շրջանին: Օրինակ, եթե Ձեր քարտի ակտիվ շրջանն ավարտվում է մայիսի 15-ին և Դուք մայիսի 1-ին լիցքավորում եք հաշիվը 1000 դրամով, քարտի ակտիվ շրջանը երկարում է մինչև հունիսի 15-ը (այսինքն` մայիսի 15-ին գումարած 31 օր):
Լիցքավորման գումար |
Ակտիվ շրջան |
Պասիվ շրջան |
100-499 դրամ |
5 օր |
6 ամիս |
500-1999 դրամ |
1 ամիս |
|
2000-3999 դրամ |
2 ամիս |
|
4000-4999 դրամ |
3 ամիս |
|
5000-և ավելի դրամ |
6 ամիս |
Եթե դուք հաշիվը վերալիցքավորելու համար օգտվում եք Ucom-ի վերալիցքավորման քարտերից, նախ զգուշորեն ջնջեք քարտի հակառակ կողմի պաշտպանիչ շերտը` 14 նիշանի ծածկագիրը տեսնելու համար, այնուհետև հավաքեք *144* ծածկագիրը # և սեղմեք զանգի կոճակը: Եթե ծածկագիրը ճիշտ եք մուտքագրել, հեռախոսի էկրանին կտեսնեք փոփոխված հաշվեկշիռը:
Ucom-ի շարժական հեռախոսակապի այլ բաժանորդի հաշիվը վերալիցքավորելու համար հավաքեք *144* ծածկագիրը * բաժանորդի համարը # և սեղմեք զանգի կոճակը: Եթե չի հաջողվում լիցքավորել հաշիվը նկարագրված եղանակով, զանգահարեք 111, ընտրեք 1, այնուհետև 2 և հետևեք ձայնային մենյուի հրահանգներին կամ հավաքեք *111*5#, սեղմեք զանգի կոճակը և հրահանգները կարդացեք բջջային հեռախոսի էկրանին:
Եթե մի քանի փորձից հետո այնուամենայնիվ չեք կարողանում հաշիվը վերալիցքավորել, խնդրում ենք զանգահարել Բաժանորդների սպասարկման կենտրոն 444 համարով:
Ձեր Ucom հաշիվը կարող եք լիցքավորել նաև.
- Ucom-ի 81 սպասարկման սրահներում
- Upay վճարման համակարգով
- ավելի քան 6000 կրպակներում և այլ խանութներում, ինչպես նաև Երևան Սիթի և SAS սուպերմարկետներում
- ArCa համակարգի բոլոր բանկոմատներով
- Idram, Easy Pay, TelCell և Unibank վճարման տերմինալներով
- Հայփոստի ավելի քան 900 բաժանմունքներում Հայաստանի բոլոր քաղաքներում և գյուղերում
- հետևյալ բանկերում` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ, Ամերիաբանկ, Անելիք բանկ, ԱՐԱՐԱՏ ԲԱՆԿ, Արդշին բանկ, Արցախ բանկ, ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ Բանկ, Ինեկոբանկ, Կոնվերս Բանկ, Հայբիզնես բանկ, ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ, Յունիբանկ, ՎՏԲ-ՀայաստանԲանկ
- Ucom բջջային հավելվածով (Appstore, Play Market)
ding*-ը վճարման համակարգ է, որը հնարավորություն է տալիս արտերկրում գտնվելիս առցանց լիցքավորել Ձեր հաշիվը: ding* համակարգով առցանց վճարումներ կատարելու համար անհրաժեշտ է գրանցվել www.ding.com կայքում և հետևել համապատասխան հրահանգներին: Առցանց վճարումներն ընդունվում են MasterCard և Visa քարտերով, ինչպես նաև PayPal համակարգի միջոցով: |
QIWI-ն հուսալի վճարային համակարգ է, որը հնարավորություն է տալիս կատարել վճարումներ Ucom ծառայությունների համար կայքի և տերմինալների միջոցով: QIWI վճարային համակարգը ունի ավելի քան 100.000 տերմինալներ Ռուսաստանում և ավելի քան 20.000 տերմինալներ ԱՊՀ երկրներում: |
Հետվճարային և ամսական բաժանորդագրությամբ (ձայնային հեռախոսակապի և շարժական ինտերնետ ծառայությունների) բաժանորդները այսուհետ կարող են վճարել Ucom-ի ծառայությունների համար բանկի միջոցով՝ առանց բանկ այցելելու՝ պարբերական վճարումների ընդունման ծառայության (այսուհետ` Ծառայություն) շնորհիվ:
Ծառայությանը կարող եք գրանցվել այցելելով Ucom-ի ցանկացած սպասարկման սրահ կամ Բանկի* մասնաճյուղ՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.
- պատշաճ կերպով լրացված և Ձեր կողմից ստորագրված պարբերական վճարումների հանձարարական-դիմումը,
- Ձեր բանկային կամ քարտային հաշվեհամարը,
- այլընտրանքային հեռախոսահամար,
- ինչպես նաև այլ փաստաթղթեր, որոնք կարող են պահանջվել Բանկի կողմից:
Ծառայությունն ակտիվանում, և դրա մատուցումը սկսվում է Ձեր կողմից պարբերական հանձնարարական-դիմումը ստորագրելու ամսվան հաջորդող ամսվա 11–ից, իսկ ոչ աշխատանքային օրվա դեպքում` դրան հաջորդող աշխատանքային օրը:
Յուրաքանչյուր ամիս Ձեր էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվելու է հաշիվ` հաշվում նշված ամսվա ընթացքում Ucom-ի կողմից մատուցված շարժական ծառայություններից օգտվելու համար: Այս հաշվի հիման վրա Բանկն իրականացնում է հաշվում նշված պարտքի գումարի ելքագրում` հաշիվը ստանալու ամսվա 11-րդ օրվանից սկսած: Եթե գումարը ելքագրելու պահին Ձեր հաշվին չկան բավարար միջոցներ, ապա Բանկն իրականացնում է պարտքի գումարի ելքագրում մինչև տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրը ներառյալ` օրական կատարելով ելքագրման մեկ փորձ: Գանձումը կատարելուն պես Դուք կստանաք կարճ հաղորդագրություն(SMS): Դուք կարող եք վիճարկել կամ առարկություններ ներկայացնել Ucom-ի կողմից ձեզ ներկայացված հաշվի վերաբերյալ` Ucom-ի կողմից սահմանված կարգով և պայմաններին համապատասխան: Ելքագրված գումարին համաձայն չլինելու դեպքում, Դուք կարող եք զանգահարել Բանկ՝ ստանալու համար տեղեկատվություն ելքագրված գումարի վերաբերյալ:
Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ Բանկն իրավասու է իրականացնել պարտքի մնացած գումարի ելքագրում` Ձեր հաշվին բավարար միջոցներ լինելուն պես, մինչև պարտքի գումարի ամբողջական մարումը:
Եթե փոխում եք բանկը և/կամ Ձեր բանկային հաշիվը, ապա Դուք պետք է դադարեցնեք տվյալ Բանկի կողմից մատուցվող Ծառայությունը և կրկին ստորագրեք պարբերական հանձնարարական-դիմում՝ նոր բանկային տվյալներով: Տվյալ գործողությունները կարող եք կատարել Ucom-ի խանութներից մեկում կամ Ձեր բանկի ցանկացած մասնաճյուղում:
Դուք կարող եք հրաժարվել ծառայությունից՝ ցանկացած պահի այցելելով Ucom-ի սպասարկման սրահ կամ Բանկի մասնաճյուղ: Բանկը դադարեցնում է Ծառայության մատուցումը` Ծառայությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումը Ձեր կողմից ստորագրելու ամսվան հաջորդող ամսվանից: Ծառայությունը դադարեցնելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան բանկի դիմումի ձևը և կցել անձնագրի պատճենը: Ծառայության մատուցումը դադարեցվում է նաև Ձեր բանկային հաշվեհամարի փակման դեպքում, սակայն, անկախ Բանկի կողմից Ձեր Ծառայության մատուցման դադարեցման պատճառից, Դուք պարտավոր եք անձամբ ճշտել Ձեր պարտքն Ucom-ի նկատմամբ և պատասխանատվություն եք կրում այն ժամանակին վճարելու համար` թույլ չտալով դրա կուտակումը:
* Ծառայությունը հասանելի է հետևյալ 5 բանկի միջոցով՝
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ
- ԱՐԱՐԱՏԲԱՆԿ
- Կոնվերս Բանկ
- ՎՏԲ-Հայաստան Բանկ
- ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ
-webp(75)-o(png).webp?token=185df49afea9f5e9a86a2d2f425dfed7)
uFi օգտագործողի մանրամասն ուղեցույցին կարող եք ծանոթանալ այստեղ:
uFi LTE մոդեմ E5573C |
|
ինտերֆեյս | USB և Wi-Fi |
Wi-Fi միացում |
մինչև 16 սարքավորում |
USB միացում | 1 սարքավորում |
տվյալների փոխանցում | 4G LTE cat4 WiFi 802.11a/b/g/n – 2.4 GHz FDD DL մինչև 150 Mbps/ UL մինչև 50Mbps LTE FDD: B1/B3/B7/B8/B20 DC-HSPA+/HSPA+/HSPA/UMTS: B1/B8 EDGE/GPRS/GSM: B2/B3/B5/B8 |
հիշողություն | 128 MB Flash, 128 MB RAM |
օպերացիոն համակարգերի հետ համատեղելիություն | Windows 7/8/8.1/10 Mac OS X (10.7.X –10.11.X) |
չափս | 96.8 մմ×58.0 մմ×12.8 մմ |
քաշ |
~75 գ (մարտկոցը ներառյալ) |
ջերմաստիճան |
օգտագործման ջերմաստիճան՝ 0℃ մինչև +35℃ պահպանման ջերմաստիճան՝ -20℃ մինչև +60℃ |
մարտկոց |
Li, 1500mAh աշխատանքային ժամանակ՝ մինչև 6 ժամ սպասման ժամանակ ՝ մինչև 300 ժամ (կախված ցանցից) |
գին
uGo 3500-ին, uGo 5500-ին, uGo 7500-ին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում | 1 Դ |
uGo 3500-ին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում | 6000 Դ |
uGo 5500-ին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում | 4000 Դ |
uGo 7500-ին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում | 1 Դ |
առանց բաժանորդագրության | 39 000 Դ |
uFi LTE մոդեմ MW40V |
|
ինտերֆեյս | USB և Wi-Fi |
Wi-Fi միացում |
մինչև 15 սարքավորում |
USB միացում | 1 սարքավորում |
տվյալների փոխանցում | 4G LTE cat4 WiFi 802.11b/g/n – 2.4 GHz FDD DL մինչև 150 Mbps/ UL մինչև 50Mbps FDD LTE: B2/4/12 WCDMA: B1/2/4/5 GSM: B2/3/5/8 |
հիշողություն | 256 NANO Flash, 128 MB RAM |
օպերացիոն համակարգերի հետ համատեղելիություն | Windows 7/8/8.1/10 Mac OS X (10.6.X –10.14.X) |
չափս | 104 մմ×64.0 մմ×11.7 մմ |
քաշ |
~90 գ (մարտկոցը ներառյալ) |
ջերմաստիճան |
օգտագործման ջերմաստիճան՝ 0℃ մինչև +40℃ պահպանման ջերմաստիճան՝ -20℃ մինչև +60℃ |
մարտկոց |
Li, 1800mAh աշխատանքային ժամանակ՝ մինչև 6 ժամ սպասման ժամանակ ՝ մինչև 300 ժամ (կախված ցանցից) |
գին
uGo 3500-ին, uGo 5500-ին, uGo 7500-ին 18 ամսով բաժանորդագրվելու դեպքում | 1 Դ |
առանց բաժանորդագրության | 39 000 Դ |
uFi LTE մոդեմ MW45V |
|
ինտերֆեյս | USB և Wi-Fi |
Wi-Fi միացում |
մինչև 10 սարքավորում |
USB միացում | 1 սարքավորում |
տվյալների փոխանցում |
4G LTE cat4 WiFi 802.11b/g/n – 2.4 GHz FDD DL մինչև 150 Մբ/վ UL մինչև 50 Մբ/վ FDD LTE: B2/4/12 WCDMA: B1/2/4/5 GSM: B2/3/5/8 |
հիշողություն | 256 ՄԲ NANO Flash, 128 ՄԲ RAM |
օպերացիոն համակարգերի հետ համատեղելիություն |
Windows 7/8/8.1/10 Mac OS X (10.6 –10.11) macOS (10.12-10.15) Linux Apple iOS Android |
չափս | 87.6 մմ×59.6 մմ×12.9 մմ |
քաշ |
~78 գ (մարտկոցը ներառյալ) |
ջերմաստիճան |
Օգտագործման ջերմաստիճան՝ 0℃ մինչև +40℃ Օգտագործման խոնավություն 10% մինչև 80% առանց կոնդենսացիայի |
մարտկոց |
Li, 2150 mAh Աշխատանքային ժամանակ՝ մինչև 7 ժամ Սպասման ժամանակ՝ մինչև 30 ժամ (կախված ցանցից) |
գին
uGo 3500-ին, uGo 5500-ին, uGo Super 6500-ին, uGo 7500-ին 18 ամսով բաժանորդագրվելու դեպքում | 1 Դ |
առանց բաժանորդագրության | 39 000 Դ |
- փոխել Wi-Fi-ի գաղտնաբառը կամ անվանումը
- ստուգել օգտագործված տրաֆիկը
- ստուգել մարտկոցի լիցքավորման չափը
- անջատել-միացնել Wi-Fi-ը
- սահմանափակել կոնկրետ սարքավորման ինտերնետի մուտքը