-
ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ
-
Մենք հավատում ենք թիմային աշխատանքին
- Լինելով բաց և արդյունավետ
- Կիսվելով մեր գաղափարներով, հաջողություններով և զարգացմամբ
-
Մենք բաժանորդամետ ենք
- Ապահովելով բարձրորակ ծառայություններ
- Գերազանցելով բաժանորդների ակնկալիքները
-
Մենք նորարար ենք և դինամիկ
- Փոխելով բաժանորդների կյանքը տանն ու աշխատավայրում
- Լինելով նորարարական և տեխնոլոգիական առաջատար Հայաստանում
-
Մենք հոգատար ենք և պատասխանատու
- Արագորեն արձագանքելով բաժանորդի կարիքներին
- Ապահովելով բաց, ազնիվ և հաճախակի շփում
-
-
ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Մենք միավորում ենք մարդկանց ամենուր՝ ստեղծելով նորարար և բարձրորակ հեռահաղորդակցության լուծումներ մեր հաճախորդների համար: Հանդիսանալով առաջատար նորարարությունների և տեխնոլոգիաների ոլորտում՝ մենք փոխում ենք մեր հասարակությունն ու միջավայրը՝ դառնալով մեր հաճախորդների վստահելի գործընկերը:
Մենք հավատում ենք, որ Ucom-ը՝ ներշնչված լինելով լավագույն ազգային և հայկական ավանդույթներով, իր հետ հայկական շուկա է բերում հեղափոխական լուծումներ և փոխում է յուրաքանչյուր անհատի կյանքը:
-
ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ
Մենք նպատակ ունենք դառնալու հայկական հեռահաղորդակցության շուկայի նախընտրելի ազգային կապի մատակարար և ճանաչված լինել որպես տեխնոլոգիական ու նորարարական լուծումների առաջատար՝
- այսօր իսկ կառուցելով ու գործարկելով ապագայի ցանցը,
- մեր հաճախորդներին առաջարկելով գրավիչ թվային ծառայություններ,
- հաճախորդների գոհունակությունն ապահովելով մատուցված ծառայությունների անխափան ընթացքի միջոցով,
- լինելով բաց բոլոր նոր ու հեղափոխական լուծումների համար:
Տարածաշրջանում ծավալած արդյունավետ գործընկերությունների միջոցով, մենք ակնկալում ենք Հայաստանը դարձնել տարածաշրջանային հաղորդակցական կենտրոն: -
ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
-
2009
Հայ սպառողին ներկայացրեցինք “օպտիկան դեպի տուն” լուծումը, որն ապահովում է բարձրորակ հեռուստատեսություն(PTV) գերարագ ինտերնետի կապ և թվային հեռախոսակապ:
-
2010
Կարողացանք կայուն դիրք զբաղեցնել հայկական ամրակցված լայնաշերտ ինտերնետի շուկայում, ինչպես նաև դարձանք խոշորագույն մեծածախ օպերատորը Հայաստանում՝ շնորհիվ Հայաստանը Վրաստանի հետ կապող սեփական օպտիկամանրաթելային կապուղու:
-
2011
Սկսեցինք տարանցիկ ինտերնետ մատակարարել Մերձավոր Արևելք՝ այսպիսով ապահովելով երկրի հեռահաղորդակցության ոլորտի կարևորությունը տարածաշրջանում:
-
2013
Ստացանք հանրային շարժական ինտերնետ կապի ծառայություններ մատուցելու լիցենզիա:
-
2015
Ձեռք բերեցինք Օրանժ Արմենիա ընկերության 100% բաժնեմասը՝ այսպիսով մուտք գործելով նաև Հայաստանի շարժական կապի շուկա:
-
2016
Հայաստանի ամբողջ տարածքում գործարկեցինք միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող ամենաարագ 4G+ ցանցը, ինչպես նաև համալրեցինք ընկերության համակցված ծառայությունները՝ բաժանորդներին հասանելի դարձնելով IP հեռուստատեսության, ֆիքսված ու շարժական հեռախոսակապի և ինտերնետ ծառայությունների ամբողջական՝ «4-ը 1-ում», փաթեթը:
-
2016-2017
Ակտիվ գործունեություն ենք ծավալել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության տեսանկյունից և նպաստել ենք ՏՀՏ ոլորտի զարգացմանը՝ կյանքի կոչելով, մասնավորապես, կրթության ոլորտի և երեխաների զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր: Ucom-ի աջակցությամբ Հայաստանի դպրոցներում բացվել են համակարգչային և ինժեներական լաբորատորիաներ:
-
2017
Speedtest by Ookla ընկերությունը մեզ շնորհել է Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետը մրցանակը:
-
2018
Ucom-ն ակտիվ կերպով աշխատում է մասնավորապես HD որակի հեռուստաբովանդակության ընդլայնման վրա, մեկնարկում է uKid, uFleet նորարարական լուծումները, ինչպես նաև շարունակում է իրականացնել ինժեներական կրթությանը վերաբերող ԿՍՊ նախագծեր՝ դուրս գալով նաև միջազգային մրցույթների մակարդակ։
-
2019
Նեդրվում է uCloud պորտալը, uDoctor հավելվածը։ Ucom-ը թողարկում է դոլարային և դրամային պարտատոմսեր՝ 7.5% և 11% եկամտաբերությամբ, որոնք թույլատրվում են վաճառքի AMX ֆոնդային բորսայում։ Առաջինը տարածաշրջանում Ucom-ը գործարկում է eSIM տեխնոլոգիան։ Ընկերությունը նաև WCIT 2019-ի տեխնիկական հովանավորն է։
-
2020
Covid-19-ի ԿՍՊ միջոցառումների շրջանակում Ընկերությունն ապահովում է բոլոր բաժանորդների հեռահար ուսուցման հնարավորությունը՝ չգանձելով մեգաբայթերի վճարը՝ մի շարք կրթական կայքերից օգտվելու ժամանակ։ Ընկերությունը լրջագույն պատասխանատվությամբ է մոտեցել անխափան կապի ապահովման խնդրին Արցախում 44-օրյա պատերազմի ժամանակահատվածում։
-
2021
Ucom-ը փորձարկել է 1Գբիթ/վրկ արագությամբ ցանցը, գործակցել Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի հետ, գերազանցությամբ կատարել ՀՀ-ում կայացած ԱԺ ընտրությունների հետ կապված տեխնիկական աշխատանքը, Ookla ընկերության կողմից արժանացել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2021» մրցանակի և հանդես է եկել Unity կոնվերգենտ առաջարկով։
-
2022
Բացվել է Ընկերության զանգերի կենտրոնը Վանաձորում, բաժանորդներին տրամադրվել են նորագույն Wi-Fi 6 սարքերը, Ucom-ը հանդիսացել է բազմաթիվ սպորտային, կրթական և տեխնոլոգիական միջոցառումների տեխնիկական աջակիցը և արժանացել Ookla ընկերության կողմից շնորհված «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակների:
-
-
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
Մեր ռազմավարությունը
-
Գործելով խիստ մրցակցային և արագ զարգաղող շուկայում, որտեղ ավանդական ձայնային և կարճ հաղորդագրույթունների ծառայությունները կտրուկ անկում են ապրում՝ մենք վերանայել ենք մեր բիզնես առաջնություններն ու մոտեցումները:
-
Կարևորելով մեր բաժանորդների ակտիվ ներգրավվածությունն այդ հարցում՝ մենք սերտորեն համագործակցում ենք նրանց հետ, որպեսզի պարզենք, թե որոնք են լինելու ապրանքների/ծառայությունների կամ սպառման մոդելների հաջորդ սերնդի պահանջները:
-
Մենք այսօր իսկ արդեն մեկնարկում և սատարում ենք այնպիսի ծառայություններ, որոնք ուղղված են բավարարելու նոր, ավելի պահանջկոտ դարձած բաժանորդների սպասելիքները:
-
Որպես մեր մշակույթի մի մաս` մենք մշտապես օժանդակում ենք ոլորտի ապագա մասնագետների կրթությանը , ինչպես նաև նորարարական գաղափարներ ներկայացնող start-up ընկերություններին: Մենք նպատակ ունենք ստեղծելու այնպիսի հարթակ, որտեղ այդ մասնագետները կունենան լայն հնարավորություններ իրականացնելու իրենց նորարարական նախագծերն՝ աշխատելով և կրթվելով փոխադարձ համագործակցության միջավայրում: