-webp(75).png?token=88107e88ebc5db0080731c9c5547c0ca)
Ucom ընկերությունը ներկայացնում է uPhone ծառայությունը, որը նոր սերնդի հեռախոսակապ է (թվային հեռախոս): Բաժանորդագրվե՛ք այսօր և ստացե՛ք զանգեր կատարելու և ընդունելու հնարավորություն, անցանկալի զանգերը արգելափակելու հնարավորություն, տեսազանգի և կոնֆերանս զանգի հնարավորություն և շատ ավելին: uPhone-ը Ձեզ մոտեցնում է Ձեր հարազատներին:
Ericsson GPON օպտիկական ցանցային տերմինալ T063G
Հնարավորություններ
Սարքն ունի չորս Gigabit Ethernet և երկու PSTN ելք, որոնք տալիս են թվային հեռախոսակապի, IP TV և ընդլայնված տվյալների փոխանցման ծառայություննից միաժամանակ օգտվելու հնարավորություն:
Տեխնիկական բնութագիր
- չափսը՝ WxDxH: 238 x 173 x 43,8 մմ.
- քաշը՝ 0,6 կգ
- տեղակայման հնարավորություն՝ պատի ամրացում
- հզորությունը՝ 20 Վտ Max
Տեղադրման կարգը
Դուք արդեն ծանոթացե՞լ եք Ucom-ի ծառայությունների մեծ հնարավորություններին և ցանկանում եք բաժանորդագրվե՞լ: Ահա մի քանի քայլեր, որոնք Դուք պետք է անցնեք Ucom-ի բաժանորդ դառնալու համար:
Քայլ առաջին:
Բաժանորդագրվեք մեր ծառայություններին Ucom-ի սպասարկման կենտրոններում: Ձեզ անհրաժեշտ է այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը, կամ Ձեզ կարող է այցելել մեր վաճառքի ներկայացուցիչը` տեղում ներկայացնելու ծառայությունների տրամադրման դիմում-հայտը:
Քայլ երկրորդ:
Դիմում հայտի ստորագրումից հետո 15 օրվա ընթացքում Ձեզ հետ կապ կհաստատի մեր վաճառքի ներկայացուցիչը: Դուք կունենաք հնարավորություն ընտրելու աշխատանքների կատարման օրը և ժամը:
Քայլ երրորդ:
Տեղադրման խմբի այցելություն: Մեր աշխատակիցները կանցկացնեն օպտիկամանրաթելային մալուխը դեպի Ձեր բնակարան, կտեղադրեն GPON օպտիկական կոդավորիչը (U!TV բաժանորդների համար նաև Motorola Set-Top Box-ը), կակտիվացնեն ծառայությունը և կստուգեն կապի առկայությունը:
Այժմ Դուք Ucom-ի բաժանորդ եք:
Համակցման աշխատանքների սակագներ
Բազմաբնակարանային շենքերի բնակարաններում կատարվող համակցման աշխատանքների արժեքը ներառվում է մատուցվող ծառայությունների ընդհանուր արժեքի մեջ:
Առանձնատներում իրականացվող համակցման աշխատանքների արժեքը հաշվարկվում է չափագրման հիմունքներով՝ հետևյալ կերպ.
- օպտիկական մալուխով կատարվող համակցման աշխատանքների յուրաքանչյուր մետրի արժեքը կազմում է 400 դրամ:
- ներքին լարանցման մալուխներով (UTP/FTP) կատարվող համակցման աշխատանքների արժեքը ներառվում է մատուցվող ծառայությունների ընդհանուր արժեքի մեջ, այն դեպքում եթե երկարությունը չի գերազանցում 55 մետրը: 55 մետրը գերազանցելու դեպքում բաժանորդից գումարը գանձվում է 51 մետրից սկսած յուրաքանչյուր մետրի համար՝ 150 դրամ:
Օրինակ՝ եթե համակցման աշխատանքների կատարման ժամանակ ծախսվել 85 մետր մալուխ, ապա բաժանորդից գումար կգանձվի հավելյալ ծախսված 35 մետրի համար՝ յուրաքանչյուր մետրը 150 դրամ:
Ucom ծառայություններին երկուսից ավելի կետով միանալու դեպքում մատուցվող ծառայությունների ընդհանուր արժեքի մեջ ներառվող ներքին լարանցման մալուխներով (UTP/FTP) կատարվող համակցման աշխատանքների նախնական 55 մետրին գումարվում է ևս 20 մետր` յուրաքանչյուր կետի համար:
Օրինակ՝ եթե Ձեզ Ucom ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է 4 միացում, ապա մատուցվող ծառայությունների արժեքի մեջ կներառվի 90 մետր մալուխի գումար և Դուք կսկսեք վճարել միայն դրանից ավել օգտագործվող մալուխի համար:
Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ ֆիզիկական անձը բաժանորդագրվել է հատուկ սակագնային փաթեթների մի տարածքում, որը հանդիսանում/ծառայում է որևէ իրավաբանական անձի և/կամ անհատ ձեռնարկատիրոջ փաստացի գործունեության վայր և/կամ ֆիզիկական անձի կողմից շահույթ ստանալու նպատակով օգտագործվող գործունեության վայր, կամ երբ ֆիզիկական անձը բաժանորդագրվել է հատուկ սակագնային փաթեթներից որևէ մեկին:
Նման դեպքերում իրականացվող համակցման աշխատանքների ընթացքում օգտագործված օպտիկական մալուխի համար գանձումը կատարվում է 51 մետրից սկսած՝ յուրաքանչյուր մետրի համար 400 դրամ, իսկ օգտագործված ներքին լարանցման մալուխի (UTP/FTP) համար՝ 55 մետրը գերազանցելու դեպքում գումարը գանձվում է 51 մետրից սկսած յուրաքանչյուր մետրի համար՝ 150 դրամ:
Որոշակի տարածքներում ծառայություններ մատուցելու նպատակով մալուխների մոնտաժման աշխատանքների համար կարող են կիրառվել ֆիքսված վճարներ, որոնց կարող եք ծանոթանալ Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում:
ԱՆՎԱՆՈՒՄ | ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ | ԱՐԺԵՔ |
GPON 716GE-I | GPON 716GE-I | 50000 Դ. |
GPON 813G-2 | GPON 813G-2 | 80000 Դ. |
GPON 844G-1 | GPON 844G-1 | 55000 Դ. |
GPON T060G | GPON T060G type | 93120 Դ. |
GPON T063G | GPON T063G type | 93120 Դ. |
GPON T063G (||) | GPON T063G (||) type | 93120 Դ. |
GPON T073G-2 | GPON T073G-2 | 74000 Դ. |
GPON T083G | GPON T083G type | 130420 Դ. |
GPON T093G | GPON T093G type | 79000 Դ. |
GPON T073G | GPON T073G type | 74000 Դ. |
Planet WNRT-617 | Planet WNRT-617 Router | 15000 Դ. |
Planet WNRT-627 | Planet WNRT-627 Router | 15000 Դ. |
Planet WNRT-628-IUU | Planet WNRT-628-IUU Router | 15000 Դ. |
STB Arris VIP1113 | STB Arris VIP1113 | 88200 Դ. |
STB Arris VIP1113(2) | The same STB Arris with the new MAC address | 88200 Դ. |
STB Motorolla VIP1003 | STB Motorolla VIP1003 type | 88200 Դ. |
STB Motorolla VIP9003 | STB Motorolla VIP9003 type | 88200 Դ. |
STB Tilgin Mood400 | STB Tilgin Mood400 type | 88200 Դ. |
STB Zyxel 1001H | STB Zyxel 1001H | 88200 Դ. |
TP-LINK TL-WR740N | TP-LINK TL-WR740N Router | 15000 Դ. |
Trendnet TEW-731BR | Trendnet TEW-731BR Router | 15000 Դ. |
Միացե՛ք աշխարհին Ucom-ի հետ և խնայե՛ք ժամանակ և գումար: Կատարե՛ք միջազգային զանգեր առանց ձայնային խնդիրների, առանց լրացուցիչ նիշ հավաքելու անհրաժեշտության և մատչելի գներով: Ավելին, եթե Դուք ունեք թվային հեռախոսային սարք, կարող եք կատարել անսահմանափակ քանակությամբ կոնֆերանս զանգեր և տեսազանգեր:
ուղղություն | կոդ | սակագին (դր./րոպե) |
ԱՄՆ/Կանադա | 1 | 13.0 |
Ռուսաստան - Մոսկվա/ Սանկտ-Պետեբուրգ-քաղաքային |
7495/7499 7812 |
17.0 |
Ռուսաստան | 7 | 70.0 |
Իրան | 98 | 79.0 |
Լիբանան | 961 | 79.0 |
Թուրքիա | 90 | 79.0 |
Սիրիա | 963 | 85.0 |
Ֆրանսիա | 33 | 100.0 |
Գերմանիա | 49 | 120.0 |
* Բոլոր գները հաշվարկվում են սկսած առաջին վայրկյանից: