Ucom.
Ո՞վ ենք մենք
Տեխնոլոգիական վերջին նորությունները մեզ մոտ
Ucom-ի սպասարկման սրահներում մշտապես կարելի է գտնել ամենահայտնի բրենդերի սմարթֆոնների ամենավերջին մոդելները: Ավելին, ընկերությունը բացառիկ հնարավորություն է ընձեռում դրանք ձեռք բերել հատուկ պայմաններով:
Ucom.
Ո՞վ ենք մենք
Մենք օգնում ենք պահպանելՁեր կապն աշխարհի հետ
Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում:
Ucom.
Ո՞վ ենք մենք
Մեր ցանցը
Միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող արդիականացված 4G+ և սեփական օպտիկամանրաթելային ցանցերի միջոցով Ucom-ը տրամադրում է ֆիքսված և շարժական կապի ծառայությունների ամբողջական փաթեթն ավելի քան 700 հազար բաժանորդների:
Ucom.
Ո՞վ ենք մենք
Նորարարությունը մեր ԴՆԹ-ում է
Մշտապես նորարարական առաջարկներով հանդես եկող Ucom-ը յուրաքանչյուրին հասանելի է դարձրել ոչ միայն շարժական հեռուստատեսությունն իր MediaRoom հավելվածով, այլև uPay վիրտուալ դրամապանակը, 1 SIM-քարտում 2՝ հայկական և ռուսական համարներ ունենալու հնարավորությունը, uCloud ամպային լուծումները, uKid խելացի ժամացույցը և շատ ավելին:

  • Հայ սպառողին ներկայացրեցինք “օպտիկան դեպի տուն” լուծումը, որն ապահովում է բարձրորակ հեռուստատեսություն(PTV) գերարագ ինտերնետի կապ և թվային հեռախոսակապ:

  • Կարողացանք կայուն դիրք զբաղեցնել հայկական ամրակցված լայնաշերտ ինտերնետի շուկայում, ինչպես նաև դարձանք խոշորագույն մեծածախ օպերատորը Հայաստանում՝ շնորհիվ Հայաստանը Վրաստանի հետ կապող սեփական օպտիկամանրաթելային կապուղու:

  • Սկսեցինք տարանցիկ ինտերնետ մատակարարել Մերձավոր Արևելք՝ այսպիսով ապահովելով երկրի հեռահաղորդակցության ոլորտի կարևորությունը տարածաշրջանում:

  • Ստացանք հանրային շարժական ինտերնետ կապի ծառայություններ մատուցելու լիցենզիա:

  • Ձեռք բերեցինք Օրանժ Արմենիա ընկերության 100% բաժնեմասը՝ այսպիսով մուտք գործելով նաև Հայաստանի շարժական կապի շուկա:

  • Հայաստանի ամբողջ տարածքում գործարկեցինք միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող ամենաարագ 4G+ ցանցը, ինչպես նաև համալրեցինք ընկերության համակցված ծառայությունները՝ բաժանորդներին հասանելի դարձնելով IP հեռուստատեսության, ֆիքսված ու շարժական հեռախոսակապի և ինտերնետ ծառայությունների ամբողջական՝ «4-ը 1-ում», փաթեթը:

  • Ակտիվ գործունեություն ենք ծավալել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության տեսանկյունից և նպաստել ենք ՏՀՏ ոլորտի զարգացմանը՝ կյանքի կոչելով, մասնավորապես, կրթության ոլորտի և երեխաների զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր: Ucom-ի աջակցությամբ Հայաստանի դպրոցներում բացվել են համակարգչային և ինժեներական լաբորատորիաներ:

  • Speedtest by Ookla ընկերությունը մեզ շնորհել է Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետը մրցանակը:

  • Ucom-ն ակտիվ կերպով աշխատում է մասնավորապես HD որակի հեռուստաբովանդակության ընդլայնման վրա, մեկնարկում է uKid, uFleet նորարարական լուծումները, ինչպես նաև շարունակում է իրականացնել ինժեներական կրթությանը վերաբերող ԿՍՊ նախագծեր՝ դուրս գալով նաև միջազգային մրցույթների մակարդակ։

  • Նեդրվում է uCloud պորտալը, uDoctor հավելվածը։ Ucom-ը թողարկում է դոլարային և դրամային պարտատոմսեր՝ 7.5% և 11% եկամտաբերությամբ, որոնք թույլատրվում են վաճառքի AMX ֆոնդային բորսայում։ Առաջինը տարածաշրջանում Ucom-ը գործարկում է eSIM տեխնոլոգիան։ Ընկերությունը նաև WCIT 2019-ի տեխնիկական հովանավորն է։

  • Covid-19-ի ԿՍՊ միջոցառումների շրջանակում Ընկերությունն ապահովում է բոլոր բաժանորդների հեռահար ուսուցման հնարավորությունը՝ չգանձելով մեգաբայթերի վճարը՝ մի շարք կրթական կայքերից օգտվելու ժամանակ։ Ընկերությունը լրջագույն պատասխանատվությամբ է մոտեցել անխափան կապի ապահովման խնդրին Արցախում 44-օրյա պատերազմի ժամանակահատվածում։

  • Ucom-ը փորձարկել է 1Գբիթ/վրկ արագությամբ ցանցը, գործակցել Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի հետ, գերազանցությամբ կատարել ՀՀ-ում կայացած ԱԺ ընտրությունների հետ կապված տեխնիկական աշխատանքը, Ookla ընկերության կողմից արժանացել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2021» մրցանակի և հանդես է եկել Unity կոնվերգենտ առաջարկով։

  • Բացվել է Ընկերության զանգերի կենտրոնը Վանաձորում, բաժանորդներին տրամադրվել են նորագույն Wi-Fi 6 սարքերը, Ucom-ը հանդիսացել է բազմաթիվ սպորտային, կրթական և տեխնոլոգիական միջոցառումների տեխնիկական աջակիցը և արժանացել Ookla ընկերության կողմից շնորհված «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակների: