-webp(75).png?token=88107e88ebc5db0080731c9c5547c0ca)
-
Փակ համարՓակ համար
Այս ծառայության համար անհրաժեշտ է վճարել միայն ակտիվացման պահին` 2000 դրամ, որից հետո Դուք կարող եք օգտվել ծառայությունից անվճար:
Փակ համար ծառայությունը անտեսանելի է դարձնում Ձեր համարը զանգահարելու պահին: Խնդրում ենք հաշվի առնել, որ Ucom-ը չի կարող երաշխավորել, որ Ձեր համարը զանգն ընդունողին չի տրամադրվի իրեն հեռախոսակապի ծառայություններ մատուցող օպերատորի կողմից:
Փակ համար ծառայությունը կարող եք ակտիվացնել հավաքելով` *126# և սեղմելով զանգի կոճակը: Այնուհետև համարը կարող եք անտեսանելի դարձնել ըստ Ձեր ցանկության՝ ամեն անգամ համարից առաջ հավաքելով #31#:
-
Բաց թողած զանգԴուք կարող եք միշտ տեղեկացված լինել բաց թողած զանգերի մասինԲաց թողած զանգ
Դուք կարող եք միշտ տեղեկացված լինել բաց թողած զանգերի մասին, երբ Ձեր համարը զբաղված է եղել, գտնվել եք ռադիոծածկույթից դուրս կամ պարզապես չեք պատասխանել զանգին: Բաց թողած զանգի մասին Դուք կտեղեկանաք կարճ հաղորդագրությամբ:
Բաց թողած զանգերի ծառայությունը սկզբից ևեթ ակտիվացված կլինի Ձեզ համար:
Եթե Դուք ցանկանում եք ստանալ հաղորդագրություն միայն ռադիոծածկույթից դուրս գտնվելու ժամանակ բաց թողած զանգերի մասին, ապա անջատեք ծառայությունը մյուս երկու դեպքերի համար` հավաքելով.
##61# զանգին չպատասխանելու դեպքում բաց թողած զանգերի համար:
##67# հեռախոսահամարը զբաղված լինելու ժամանակ բաց թողած զանգերի համար:
-
Զանգի արգելափակումԱյս ծառայության շնորհիվ կարող եք արգելափակել որոշակի մուտքային, ելքային կամ միջազգային զանգերԶանգի արգելափակում
Զանգի արգելափակում ծառայության շնորհիվ կարող եք արգելափակել որոշակի մուտքային, ելքային կամ միջազգային զանգեր: Այն կարող է Ձեզ օգնել սահմանափակել Ձեր ծախսերը կամ կանխել այլ անձանց կողմից Ձեր հեռախոսի օգտագործումը:
Ծառայությունն ակտիվացնելու կամ ապաակտիվացնելու համար պարզապես հավաքեք համապատասխան հրահանգը և սեղմեք զանգի կոճակը.
Ելքային զանգեր
Ակտիվացում` *33*0000*11#
Ապաակտիվացում`#33*0000*11#
Կարգավիճակի ստուգում` *#33#
Մուտքային զանգեր
Ակտիվացում` *35*0000*11#
Ապաակտիվացում`#35*0000*11#
Կարգավիճակի ստուգում`*#35#
Ծառայությունն անվճար է Ucom-ի բոլոր բաժանորդների համար:
-
Զանգի սպասում/պահումԴուք կարող եք միաժամանակ պատասխանել այլ զանգերի, անգամ երբ արդեն խոսում եք այլ զանգահարողի հետԶանգի սպասում/պահում
Զանգի սպասում
Եթե Դուք արդեն զրուցում եք հեռախոսով, և ինչ-որ մեկը փորձում է Ձեզ այդ պահին զանգահարել, Դուք ձայնային ազդանշանի և հեռախոսի էկրանին հայտնվող «զանգի սպասում» հաղորդագրության միջոցով կտեղեկացվեք այդ մասին: Դուք ունեք ընտրության հնարավորություն` կամ պատասխանել զանգին, կամ մերժել և հրաժարվել երկրորդ զանգից: Միաժամանակ կարող եք ունենալ մեկ ընթացիկ զանգ և մեկ զանգի սպասում:
Զանգի պահում
Եթե Դուք զրուցում եք ինչ-որ մեկի հետ, կարող եք միաժամանակ պատասխանել Ձեր երկրորդ զանգին (առանց զանգն անջատելու), որպեսզի նորից չզանգահարեք հետ կամ չմիանա զանգի պահումը:
Ձեզ զանգահարողը կլսի հաղորդագրությունը որ նրա զանգը պահման մեջ է, և խորհուրդ է տրվում չընդհատել այն: Դուք միաժամանակ կարող եք ունենալ մեկ ակտիվ զանգ և մեկ պահման զանգ:
Ավելին, յուրաքանչյուր պահի Դուք կարող եք մեկ զանգից մյուսն անցնել առանց զանգի ընդհատման.
Դուք հեշտությամբ կարող եք ակտիվացնել կամ ապաակտիվացնել այս ծառայությունները Ձեր հեռախոսի մենյուից:
Այն պահից, երբ ակտիվացնեք զանգի սպասում/զանգի պահում ծառայությունները, այլևս չեք ստանա ձայնային կամ բաց թողնված զանգերի մասին հաղորդագրություն, այն ժամանակ, երբ խոսում էիք հեռախոսով:
Զանգի սպասում/պահում ծառայության ակտիվացումն անվճար է: -
Զանգի վերահասցեավորումՎերահասցեավորեք զանգերը Ձեր բջջային հեռախոսից մեկ այլ հեռախոսիԶանգի վերահասցեավորում
Զանգի վերահասցեավորումը հնարավորություն է տալիս վերահասցեավորել զանգերը Ձեր բջջային հեռախոսից մեկ այլ հեռախոսի` ֆիքսված կամ շարժական, կամ էլ` ձայնային փոստի:
Ծառայությունն ակտիվացնելու կամ ապաակտիվացնելու համար պարզապես ընտրեք անհրաժեշտ տարբերակը, հավաքեք համապատասխան հրահանգը և սեղմեք զանգի կոճակը.
Ակտիվացում Ապաակտիվացում Բոլոր զանգերի համար **21* համարը` ներառյալ կոդը # ##21# Երբ բաժանորդը չի պատասխանում զանգերին կոնկրետ նշված ժամին **61* համարը` ներառյալ կոդը # ##61# Երբ բաժանորդը հասանելի չէ, կամ հեռախոսն անջատված է **62* համարը` ներառյալ կոդը # ##62# Երբ համարը զբաղված է **67* համարը` ներառյալ կոդը # ##67# Ծառայությունն անվճար է:
-
Կոնֆերանս զանգԽոսեք մինչև 5 անձանց հետ միաժամանակԿոնֆերանս զանգ
Այս ծառայությունը թույլ է տալիս Ucom-ի բաժանորդներին խոսել մինչև 5 անձանց հետ միաժամանակ: Կարող եք իրականացնել տեղական և միջազգային Կոնֆերանս զանգեր:
Ինչպես է այն գործում. Կոնֆերանս զանգ ծառայությունը ակտիվացվում է լռելյայն:
Կոնֆերանս զանգ իրականացնելու համար պետք է շարունակ զանգահարել մասնակիցներին և նրանց ներգրավել Կոնֆերանս զանգի մեջ:
Յուրաքանչյուր զանգի դիմաց գանձումներն իրականացվում են առանձին: Այսինքն, եթե Կոնֆերանս զանգ իրականացնողը 3 մասնակիցների է ներգրավում Կոնֆերանս զանգի մեջ, ապա գումարը գանձվում է 3 առանձին զանգերի դիմաց: Կոնֆերանս զանգի մասնակիցներից որևէ գումար չի գանձվում: Գանձումներ կատարվում են միայն Կոնֆերանս զանգն իրականացնողից:
-
Ձայնային փոստԶանգահարողը կարող է հաղորդագրություն թողնել Ձեր ձայնային փոստարկղումՁայնային փոստ
Երբ չեք կարող զանգին պատասխանել, զանգահարողը կարող է հաղորդագրություն թողնել Ձեր ձայնային փոստարկղում: Զանգահարողը կվճարի միայն ձայնագրման ժամանակի համար` սկսած ձայնային ազդանշանից: Զանգահարողներին ողջունեք Ձեր սեփական ողջույն-հաղորդագրությամբ: Մենք կտեղեկացնենք Ձեզ ձայնային հաղորդագրություն ստանալու մասին: Ձայնային հաղորդագրությունները կարող եք լսել` զանգահարելով 404 անվճար համարին:
Ծառայությունն ակտիվացնելու համար հավաքեք *424# և սեղմեք զանգի կոճակը, այնուհետև հետևեք հեռախոսի էկրանին հայտնվող հրահանգներին:
-
Հաշվեկշռի ստուգումՑանկացած ժամանակ ստուգեք Ձեր մնացորդային հաշվեկշիռըՀաշվեկշռի ստուգում
Այս ծառայությունը թույլ է տալիս ցանկացած ժամանակ ստուգել Ձեր մնացորդային հաշվեկշիռը, նրա վավերականությունը, համարժեք մնացորդային րոպեները: Դուք կարող եք նաև տեսնել, թե որքան գումար եք սպառել Ձեր վերջին գործողությունից հետո (օրինակ` զանգ, ուղարկված SMS կամ MMS, և այլն) և որքան եք սպառել ամսվա սկզբից:
Հաշիվը ստուգելու համար պարզապես Ձեր հեռախոսից հավաքեք *133# և սեղմեք զանգի կոճակը.
Ձեր հաշվեկշռի մանրամասներին կարող եք ծանոթանալ նաև Ucom հավելվածում։