Карьера
-
Специалист по продажам и обслуживанию
-
Категория:Продажи/Сервис
-
Расположение:Ереван
-
Дата начала:13.10.2023
-
Срок подачи заявок:31.12.2023
Специалист по продажам и обслуживаниюԱշխատանքի նկարագիր
Մենք փնտրում ենք վաճառքի և սպասարկման մասնագետ Երևան քաղաքի սպասարկման կենտրոններում աշխատելու համար:
Եթե պատրաստ ես գիտելիքդ, փորձդ ու ողջ ներուժդ գործի դնել՝ մարդկանց անխափան հաղորդակցումն ապահովելու համար, ապա միացի՛ր մեզ։
Դու կունենաս՝
- Տարեկան լրացուցիչ 20 վճարվող արձակուրդ
- Տարեկան լրացուցիչ 6 վճարվող հանգստյան օրեր (Day off),
- Ծննդյան տարեդարձի արձակուրդ;
- Ուրախ ուրբաթներ;
- Անվճար «Level up փաթեթ»; 50% զեղչ «Unity» ֆիքսված ինտերնետ փաթեթի համար;
- Ucom բոլոր ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորություն,
- Բժշկական ապահովագրություն,
- Աճելու, զարգանալու և մասնագիտանալու մեծ հնարավորություն,
- Ստեղծագործ, պրոֆեսիոնալ թիմակիցներ, որոնք միշտ կիսվում են գիտելիքներով և ոլորտի փորձով,
- Galaxy Group-ի ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների համար զեղչի քարտ (TIME, Chronograph, KINO PARK և այլն);
- «Ընտանեկան արժեքների» նվեր փաթեթ հատուկ առիթների դեպքում (ամուսնություն, երեխայի ծնունդ),
- Հատուկ զեղչեր տարբեր ժամանցի կենտրոններում (մարզահամալիր, յոգայի և ֆիթնես կենտրոններ, հյուրանոցներ, ռեստորաններ և սրճարաններ և այլն):
Աշխատանքի ընթացքում պետք է՝
- Հաճախորդներին տրամադրել ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների, հատուկ առաջարկների, սակագնային պլանների վերաբերյալ տեղեկատվություն,
- Լինել բաժանորդների տարատեսակ պահանջների և հարցերի լուծման փորձագետ,
- Իրականացնել Ընկերության կողմից ներկայացվող ծառայությունների և սարքավորումերի վաճառք,
- Բացահայտել հաճախորդների պահանջները և անել համապատասխան առաջարկներ։
Հաջողելու համար պետք է՝ -
Զարգանալու և աշխատելու մեծ ցանկություն եւ պատրաստակամություն,
-
Գրագիտություն, եւ օտար լեզուների լավ իմացություն,
-
MS Office- ի լավ իմացություն,
-
Համակարգչային ծրագրեր արագ յուրացնելու կարողություն,
-
Հաղորդակցման ճկունություն և թիմում աշխատելու ունակություն։
-